ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Հարց բժշկին. ցրված սկլերոզը և հղիությունը. tsnndatun.am
Հարց բժշկին
Ցրված սկլերոզ ախտորոշման դեպքում հիվանդությունը կարո՞ղ է արդյոք փոխանցվել երեխային և այդ ախտորոշմամբ հղին կեսարյան հատման ժամանակ պորտալարի արյան միջոցով ոսկրածուծի բջիջների փոխպատվաստում կատարում եք, թե ոչ /որպեսզի կնոջ մոտ վերանա հիվանդությունը/։
Պատասխանում է բժիշկ Կարեն Կուտոյանը
Ցրված սկլերոզով պացիենտների ծննդալուծման ձևը որոշվում է՝ կախված հիվանդության ձևից և կլինիկական արտահայտվածության աստիճանից։ Այդ հղիները դիտվում են որպես ռիսկային գոտում գտնվող հղիներ, որոնց հղիությունը պետք է ընթանա մանկաբարձ-գինեկոլոգի և համապատասխան մասնագետների հսկողության ներքո։ Կեսարյան հատումը պարտադիր չէ, հնարավոր է նաև ինքնուրույն ծննդաբերություն։ Բոլոր դեպքերում ծննդալուծման եղանակը յուրաքանչյուր հղիի համար որոշվում է անհատականորեն։
Նշեմ, ի դեպ, որ ցողունային բջիջները կարելի է ստանալ բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ։
Ինչ վերաբերում է հիվանդության ժառանգական փոխանցման խնդրին, նշենք, որ ցրված սկլերոզով հիվանդ հղիների նորածինները ծնվում են առողջ, սակայն կան գիտական աշխատանքներ, որոնք վկայում են նախատրամադրվածություն ցածր %-ով հատկապես իգական սեռի երեխաների մոտ հիվանդության հնարավոր զարգացման մասին։
Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ նշենք, որ ցրված սկլերոզով պացիենտների՝ ցողունային բջիջներով թերապիայի արդյունավետությունը չունի ապացուցված հիմունքներ։
❗️❗️❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ.
Այսուհետ մեր էջի բոլոր այցելուները հնարավորություն ունեն իրենց հարցերն (անձնական նամակով՝ գաղտնի ) ուղղել մեր մասնագետներին: Մեկ օրվա ընթացքում մեր մասնագետները գրավոր կպատասխանեն Ձեր հարցերին մեր ֆեսբուքյան էջում` անանուն, որպեսզի Ձեր բարձրացրած խնդիրը օգտակար լինի շատերին:

01.02.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

